հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԱՀՀ-ում կայացել է «Առաջնորդության կայացման հիմնախնդիրները և դրանց կարգավորման ուղիները» խորագրով գիտաժողով

ՊԱՀՀ-ում կայացել է «Առաջնորդության կայացման հիմնախնդիրները և դրանց կարգավորման ուղիները» խորագրով գիտաժողով

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր գիտաժողով՝ «Առաջնորդության կայացման հիմնախնդիրները և դրանց կարգավորման ուղիները» խորագրով: Մասնակցում էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովի զեկուցողներն էին ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի ռեկտոր, հ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Լոքյանը, ՀՀ ՊԿԱ-ի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոս, ա.գ.դ. Հարություն Հարությունյանը, ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ, մ.գ.թ., դոցենտ Հակոբ Թադևոսյանը, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ՌԱԿՀ-ի կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ՀՀ ՊԿԱ-ի Կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Սվետլանա Բաղդասարյանը, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը և ՀՀ ՊԿԱ-ի Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտներ Մանե Աթիկյանը և Մարինե Մովսիսյանը:

 

Իրենց զեկուցումներում բանախոսները խորքային և համակողմանի կերպով գնահատեցին ու վերլուծեցին արծարծվող թեման: Քննարկվեցին առաջնորդության կայացման հիմնախնդիրները և դրանց կարգավորման ուղիները արդի պայմաններում: Անդրադարձ եղավ առաջնորդության հիմնախնդիրներին՝ տարբեր գիտաճյուղերի տեսանկյունից (հոգեբանական, քաղաքագիտական, ռազմագիտական և այլն):

Գիտաժողովը վարում էր Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, ռ.գ.թ., գնդապետ Հայկ Հովհաննիսյանը:

Գիտաժողովի ընթացքում ծավալվեց մասնագիտական արդյունավետ քննարկում, մասնակիցների կողմից հնչած բազմաթիվ հարցերին բանախոսների կողմից տրվեցին բովանդակալից պատասխաններ:

  • Կիսվել: