երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անցնելու են զորավարժական եռամսյա և 7-10-օրյա վարժական հավաքներով. Ավթանդիլյան

Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անցնելու են զորավարժական եռամսյա և 7-10-օրյա վարժական հավաքներով. Ավթանդիլյան

Կա մտավախությունը, որ եռամսյա վարժական հավաքներից խուսափողներ ունենք: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։

Նա հավաստիացրեց. ՛՛Ե՛վ նախկին եռամսյա վարժական հավաքներից, և՛ ներկայիս, ունեցել ենք թվաքանակ և բոլորի վերաբերյալ նյութերն ուղարկված են քննչական մարմիններին՛՛:

Ավթանդիլյանի խոսքով՝ պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները պարտավոր են անցնել վարժական հավաքներով։

՛՛Ուզում եմ տեղեկացնել, որ բացի կցագրված անձնակազմը, պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր անցնելու են զորավարժական եռամսյա հավաքներով և 7-10-օրյա վարժական հավաքներով՛՛,-ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բերման ենթարկված երիտասարդներին ներառեն միբիլիզացիոն ռեսուրսում:

  • Կիսվել: