հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պահեստազորի սպաների եռամսյա վարժանքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Պահեստազորի սպաների եռամսյա վարժանքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

Կառավարության այսօրվա 3-ի նիստում  որոշում կայացվեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում  հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  • Կիսվել: