չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց զոհ չդառնալու համար

Պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես խուսափել կեղծ լուրերից՝ դրանց զոհ չդառնալու համար

Հանրապետությունում մեկնարկած վարժական հավաքների շրջանակում հունիսի 5-ին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինծառայողներն անցկացրել են տեղեկատվական
անվտանգության, գաղտնի տեղեկատվության արտահոսքի կանխարգելման և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաների վերաբերյալ մեթոդագործնական պարապմունք:

Պարապմունքի ընթացքում զինծառայողները պահեստազորայիններին ներկայացրել են մանրամասներ՝ պաշտպանության նախարարության տեղեկատվական միջոցների և
գործունեության վերաբերյալ, իրազեկել զինվորական ծառայության ընթացքում
մեդիագրագիտության վարքականոնների, մեդիահմտությունների և թվային
հասանելիություն ունեցող հիմնական գործիքների մասին:

Դասընթացի շնորհիվ պահեստազորայինները տեղեկացվել են, թե ինչպես կարելի է խուսափել կեղծ լուրերից՝ ապատեղեկատվության տարածման զոհ չդառնալու և տեղեկատվության արտահոսքի աղբյուր հանդիսանալուց զերծ մնալու համար։

  • Կիսվել: