ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պահեստազորայինների վարժական հավաք կանցկացվի

Պահեստազորայինների վարժական հավաք կանցկացվի

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է՝ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական՝ e-draft.am կայքում:  

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 786 քաղաքացի, որից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներին ներգրավվում են՝

մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ.   

հրթիռահրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ.

հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ.

կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20 - 29-ը ներառյալ.

հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ.    

ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ.

ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ.

տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ.

թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ ներառյալ.

տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:

  • Կիսվել: