շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանապետը զինծառայողների ծնողներին հայտնեց, որ ԳՇ պետն առաջարկում է ընդունել 10-10 հոգու

Ոստիկանապետը զինծառայողների ծնողներին հայտնեց, որ ԳՇ պետն առաջարկում է ընդունել 10-10 հոգու

Ոստիկանապետը քիչ առաջ դուրս եկավ ՊՆ վարչական համալիրից: Նա զինվորների հարազատներին հյատնեց, որ ԳՇ պետն առաջարկում է ընդունել 10-10 հոգու, ինչն առաջացրեց հարազատների դժգոհությունը:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախ պայմանավորվածություն է եղել, որ պետք է ընդունեն բոլոր ծնողներին, հետո պայմանը փոխել են ու 10-10 են ուզում ընդունել.

«Քանի ժամ պետք է ընդունի: Կարող ա առաջին 10-ին ընդունի, հետո ասի, որ գերագույն գլխավոր հրամանատարը կանչել է»:

Ծնողները հրաժարվում են խմբերով ներս մտնել: 

 

  • Կիսվել: