ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից  վիրավորված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում:

Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի  գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Վիրավորում էր ստացել նաև Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա։

 

  • Կիսվել: