հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որքան տարածք է օկուպացրել հակառակորդը. պարզաբանում է Ասրյանը

Որքան տարածք է օկուպացրել հակառակորդը. պարզաբանում է Ասրյանը

Եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել եւ օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 եւ որոշակի ավելի տարածք: Այսինքն՝ 127 թիվը մոտ է իրականությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան տարածք է օկուպացրել հակառակորդը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Եթե այդ տարածքների կորուստը հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում: Կա տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ: Հակառակորդի մխրճումը համապատասխան ճակատով եւ համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում մխրճում չի արձանագրվել: Կան որոշ հատվածներ, որոնց մխրճման վերջավորությունը, գագաթը հասնում է օրինակ, 3,5 կմ, բայց թեւերը ընդամենը 100-200 մետր են:

Տեղանքի գոգավորություներից ելնելով այդ հաշվարկները տարբեր մարդկանց կողմից կատարվում են տարբեր ձեւով:

Որպեսզի հաշվենք, թե որքան տարածքում է հակառակորդը գտնվում մեր տարածքում, չպետք է հաշվենք իրենց առաջնագիծը, մեր առաջնագիծը, պետք է հաշվի առնենք ՀՀ պետական սահմանը եւ սահմանային ինչքան կորուստ ունենք՛՛:

նա նաեւ հավելեց, որ կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, եւ կան դիրքեր, որ գտնվում է մեր սահմանից առաջ: Նման դեպքերում, նրա խոսքով, առաջանում են մակերեսի հաշվարկման տարբերություններ՛՛:

  • Կիսվել: