կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր. վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ

Որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր. վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ. ԳՇ պետ

«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։

 

Նա նշեց, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների.«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,-ասաց Օնիկ Գասպարյանը։

Մեր հարցին՝ անդառնալի կորուստներ ասելով ի՞նչ նկատի ունի՝ լրացուցիչ զոհե՞ր, մայրաքաղաք Ստեփանակե՞րտը, Արցախն ամբողջությա՞մբ, Գասպարյանը պատասխանեց.«Այո-այո, շատ վատ հետևանքներ կլինեին։ Կրկնում եմ՝ կայացված որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»։

  • Կիսվել: