հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որոնողական աշխատանքներ են  նախատեսվում իրականացնել Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում

Որոնողական աշխատանքներ են նախատեսվում իրականացնել Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրել Էջմիածնի զորամասի դիմաց: Ըստ հավաքվածների՝ նրանք սպասում են, որ ՊՆ-ից պաշտոնյա ներկայանա և իրենց փոխանցի Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար Ռուստամ Մուրադովի նորությունները:

 

«Ասել են՝ 11-ին կգա: Իրենք սովոր են սպասեցնել: Մենք 50 օրվա մեջ իր խոսքը հարգող սպայական կազմի չենք հանդիպել: Մեզնից ոչ մեկի հարազատին չեն վերադարձրել», - ասել է զորամասի դիմաց սպասող կանանցից մեկը:

Ավելի ուշ ռուս զինծառայողը հեռախոսակապով տեղեկացրեց, որ այսօր Հադրութի շրջանում 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացնում, նախատեսվում են նաև որոնողական աշխատանքներ Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում. որոնողական աշխատանքներին պետք է մասնակցեն 2 կողմերն ու ականազերծողները:

  • Կիսվել: