շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որևէ մեկը թող ՊՆ-ին բացատրի, որ խալաթը տարբերվում է զինվորական համազգեստից. Իոաննիսյան (լուսանկարներ)

Որևէ մեկը թող ՊՆ-ին բացատրի, որ խալաթը տարբերվում է զինվորական համազգեստից. Իոաննիսյան (լուսանկարներ)

ՊՆ-ն շարունակում է մեզ (ու ինքն իրեն) ապուշի տեղ դնել։ Այս մասին արձանագրում է «Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ուրեմն Զինուժով մի հաղորդում են տալիս, թե իբր մեր հատուկ ջոկատայինները ձմեռային հանդերձանքով վարժանքներ են արել։

Բայց պարզվում է, որ «հատուկ ձմեռային համազգեստը» (որը, մեղմ ասած, ակնհայտ հեռու էր զինվորական հանդերձանքից) իրականում 6 դոլարանոց լաբորատոր խալաթ-կոմբինիզոն է։

Որևէ մեկը թող ՊՆ-ին բացատրի, որ խալաթը-կոմբինիզոնը և զինվորի (առավելևս` հետախույզի) հանդերձանքը քիչ մը տարբեր բաներ են։

Հ.Գ. Այ տենց բոլորիս ապուշի տեղ դնելով ու ինքնախաբեությամբ 30 տարում քանդվեց բանակը և հասանք այս տխուր հանգրվանին»,- գրել է Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նկարահանած տեսանյութին, որում հայ զինվորները ձմեռային հագուստներով վարժանքներ են կատարում։

  • Կիսվել: