ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օրեր առաջ վերադարձած շիրակցի գերիները վստահեցնում են՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության չեն ենթարկվել․ Սոֆյա Հովսեփյան

Օրեր առաջ վերադարձած շիրակցի գերիները վստահեցնում են՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության չեն ենթարկվել․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այցելել է օրեր առաջ վերադարձած շիրակցի գերիների ընտանիքներին։ Պատգամավորի հաղորդմամբ՝ գերությունից վերադարձած քաղաքացինեը  վստահեցնում են, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության չեն ենթարկվել։

 

«Գերիներին վերաբերող հարցերը որպես կանոն չեմ տեղեկացնում և չեմ գտնում նպատակահարմար այս մասին խոսել, քանի որ զգայուն և նուրբ թեմա է, բայց գործել եմ առաջին օրից և շարունակելու եմ։ Լիազորված չեմ որպես հանձնաժողովի անդամ, բայց գործում եմ որպես պաշտոնյա՝ փորձելով առավելագույն մասնակցությունն ունենալ այն հարցերում որտեղ նպատակահարմար է։

Կարևոր եմ համարում տեղեկացնել մի հանգամանք, որ բոլորը վստահեցնում են, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական բռնության չեն ենթարկվել։ (Հույս ունեմ, որ պատասխանատու մարմինները այս հարցը խորը կուսումնասիրեն)

 

Բարի վերադարձ մեր մյուս գերիներին և խաղաղություն ու համբերություն իրենց ընտանիքներին»,- գրել է Հովսեփյանը։

  • Կիսվել: