երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է` Հակառակորդն իրենց ուժերի հետքաշման պայմաններ է ներկայացրել. Ասրյան

Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է` Հակառակորդն իրենց ուժերի հետքաշման պայմաններ է ներկայացրել. Ասրյան

Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ փորձում են վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթփանցած հակառակորդի ուժերը վտարել մեր տարածքից», - ասաց Ասրյանը:

Նա նշեց, որ իրավիճակը սկզբնական ժամանակահատվածում որոշակիորեն լարված էր Սև լիճ Վերիշեն ուղղությամբ՝ Սիսիան-Գորիս տարածաշրջանում: Իսկ գիշերվա ընթացքում իրադրությունը լարվել է նաև Կութ-Նորաբակ ուղղությամբ: Լարվածությունը, նրա խոսքով, գագաթնակետին է հասել ժամը 5.00-ի դրությամբ:

«Դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք մեր տարածքում են 1.5-2.5 կմ խորությամբ՝ երկու ուղղությամբ, փորձում են իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար, որոշում է կայացվել տեղադրել մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդի օդային հետախուզությունը հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր խմբին», - մանրամասնեց ԶՈւ պաշտոնյան:

 

Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը զենք չի կիրառել՝ պատասխանեց, որ ռազմաքաղաքական ղեկավորությունն իրավիճակը փորձում է հարթել՝ առանց զենքի և ուժի կիրառման:

Էդվարդ Ասրյանը տեղեկացրեց նաև կապ է պահպանվում Արցախում տեղայակված խաղաղապահ ուժերի շտաբի հետ, բանակցային գործընթացը շարունավում է:

«Հակառակորդն իրենց ուժերի հետքաշման պայմաններ է ներկայացրել, մենք էլ մեր պայմաններն ենք ներկայացրել, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները հետ կքաշենք այն պայմանով, եթե վերադարձնեն գերեվարված հայ զինծառայողներին», - ավելացրեց գեներալ-մայորը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար այլ պայման ընդունելի չէ: 

  • Կիսվել: