չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ՈՄԱ-ն կազմակերպում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ

ՈՄԱ-ն կազմակերպում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ

«Ողջ մանալու արվեստը» ՈՄԱ հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ: Այս մասին հայտարարություն են տարածել ԹՄԱ-ի էջում եւ ներկայացրել դիմելու համար անհրաժեշտ քայլերը:

«Հարգելի հայրենակիցներ, ՈՄԱ հասարակական կազմակերպությունը, ինչպես 2020 թվականին, կազմակերպում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ, որպեսզի մեր հայրենակիցները անհրաժեշտ պահին պատրաստված լինեն եւ արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին»:

Նշվում է, որ դասընթացները անվճար են: Մասնակցությանը տարիքը սկսվում է 16-ից, սեռային խտրականություն չկա, դասընթացի ընդհանուր տեւողությունը՝ 10 օր (ժամերը շուտով հստակ կնշվեն) Ներառված են հետևյալ առարկաները՝Ֆիզիկական-տակտիկական պատրաստություն, առաջին բուժօգնություն:

«Գրանցումը սկսված է. Նրանք, ովքեր մտահոգված են մեր հայրենիքի, իրենց ընտանիքների, իրենց իսկ ճակատագրով և ցանկանում են պատրաստվել խաղաղության, ներկայանան Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ) հասցեում գտնվող մեր կենտրոնակայան: Ունենալ անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Հեռ.՝ 096200697»,-հավելում են հայտարարության մեջ:

  • Կիսվել: