ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանը կհուղարկավորվի Վանաձորի զինվորական պանթեոնում

Ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանը կհուղարկավորվի Վանաձորի զինվորական պանթեոնում

Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: