հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Օդուժաթափ․ ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․ ՊՆ խոսնակ

Օդուժաթափ․ ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․ ՊՆ խոսնակ

«Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ։
 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7+ ուղղաթիռ, 84+ անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82+ ավտոտրանսպորտ, 10+ զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։ 

 

 

 
 

  • Կիսվել: