հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոչ ոք ռիսկ չի արել՝ գնա, ասի, որ փոխգնդապետը զոհվել է․ Վահագ Սարգսյանը 3 երեխա ուներ

Ոչ ոք ռիսկ չի արել՝ գնա, ասի, որ փոխգնդապետը զոհվել է․ Վահագ Սարգսյանը 3 երեխա ուներ

Հակառակորդի գործողությունների պատճառով զոհվել է փոխգնդապետ Վահագ Սարգսյանը։
«Նա մի տղա, երկու աղջիկ ունի։ Ստեփանակերտում էր ծառայում, շտաբի պետի տեղակալ էր»,-24News-ին հայտնեց Ապարանի համայնքի ղեկավարի տեղակալը։

Հարցին, թե ինչպե՞ս են ընտանիքի անդամներն իմացել Սարգսյանի մահվան մասին, նա պատասխանեց․ «Բարեկամների, հարազատների միջոցով ենք տեղեկացրել, անմիջապես չենք ասել, ոչ մեկս ռիսկ չի արել՝ ինքը գնա, ասի»։

Նա ընդգծեց, որ հակառակորդի գործողությունների պատճառով Ապարան քաղաքի բոլոր զոհված զինծառայողներին հուղարկավորել են հերոսների պանթեոնում։

  • Կիսվել: