հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի. Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Մենք գտնվում ենք Արեւմուտքի ու Արեւելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ ՀԱՊԿ-ի տարածաշրջանին ենք մոտ, էլ չեմ ասում որպես հետխորհրդային երկիր  ինտեգրված ենք եղել եւ պաշտպանական, եւ մնացած բոլոր խնդիրներում, հատկապես սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններին:

«Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է կատարել հատկապես այդ ռազմաքաղաքական կառույցի ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ: Գոնե երեք ուղղություններով մենք օրինակել ենք եղել. առաջինը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման մեջ, երկրորդը խաղաղապահ ուժերի ձեւավորման մեջ, եւ երրորդը ռազմական կոմիտեն է: ՀԱՊԿ-ի շրջանակներում գլխվոր շտաբների պետերը չեն ունեցել այն հարթակը, որտեղ կարող էին քննարկել ռազմական իրավիճակը: Մեր առաջարկությամբ է ստեղծվել ռազմական կոմիտեն: Ուզում եմ ասել, որ մեր իշխանության ժամանակ լուրջ աշխատանք է կատարվել»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի եւ առաջատար կողմեր, եւ թերություններ. «Նույն թերություններն ունի նաեւ ՆԱՏՕ-ն: Այդ կառույցում էլ կան երկրներ, որ հակամարտության մեջ են, օրինակ, Թուրքիան եւ Հունաստանը: Եթե ՀԱՊԿ-ում որոշումների ընդունման ընթացակարգերում կան որոշակի թերություններ, ինչի՞ հաար ենք մենք ուրախանում դրանից: Ի՞նչ են այսօրվա իշխանություններն արել ՀԱՊԿ-ի որոշումների ընդունման ընթացակարգերն ամրապնդելու, ԱՀՊԿ-ն ամրապնդելու համար, էլ չեմ ասում, որ ՀԱՊԿ մեր գլխավոր քարտուղարին փորձել են ազատազրկել: Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար մեր երկիրն էլ պետք է իր ներդրումն ունենալ:

Մինչեւ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները, ներսում պետք է որոշում ընդունեին, մոբիլիզացնեին երկիրը, բանակին թիկունք կանգնեին: Տպավորություն է ստացվում, որ այսօրվա իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռներին, օթյակներում, դափնիների վրա, ուրիշնմերին ասում են՝ եկեք մեր երկիրը պաշտպանեք: Ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

  • Կիսվել: