կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
«Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»․ ՊՆ փոխնախարար

«Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»․ ՊՆ փոխնախարար

Հետեւեք պաշտոնական լրահոսին. եթե ձեր ձայնն իմից բարձր է, չի նշանակում, որ դուք ճիշտ եք ասում: Այսպես այսօր՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը Տեղ գյուղի ուղղությամբ, ինչու մեր բանակը հետ չի շպրտում մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն:

Հարցին, թե ով է բանակի ձեռքերը կապել, փոխնախարարը պատասխանեց. «Մեր ձեռքերը որեւէ մեկը չի կապել»:

Նա նաեւ չպատասխանեց հարցին, թե ինչու մեր զինված ուժերը չեն կանխել միջադեպը Տեղ գյուղի ուղղությամբ և ինչու հերթական անգամ ադրբեջանցիները անարգել ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«ՊՆ-ն ունի լրատվական ծառայություն, որը պարբերաբար, անընդհատ, օպերատիվ կերպով արձագանքում է յուրաքանչյուր խնդրի եւ ներկայացնում է պաշտոնական տեղեկատվություն, որը հիմնված է վերլուծության, օպերատիվ  տեղեկատվության, արդեն իսկ ստուգված տեղեկատվության վրա: Մենք փոքր երկրում ենք ապրում, ամեն ինչը հնարավոր է արագ ճշտել, եւ հնարավոր չէ որեւէ բան թաքցնել»,-ասաց Արման Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ հաղորդագրությանը, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է, ի՞նչ բարելավման մասին է խոսքը, ՊՆ փոխնախարարն ասաց. «ԱԱԾ-ին դիմեք, եթե կտան տեղեկատվություն... ես շատ բանից եմ տեղյակ, բայց հարցեր կան, որոնք ես այսօր չեմ ցանկանա մանրամասնել»:

Հարցին,թ ե ինչո՞ւ եք թողնում, որ ադրբեջանցիներն ամրանան այդ տարածքներում, նա արձագանքեց. «Ո՞վ է որոշել, որ դուք ավելի հայրենասեր եք, քան ես»:

Խնդրանքին՝ մի հուսադրող բան ասել, փոխնախարարն ասաց. «Հուսադրող բան համար մեկ, ընդունվում է օրենքի փաթեթ, որն ամրապնդելու է բանակում կարգապահությունը, ամեն ինչ իրականացվում է բանակի կարողություններն օր առաջ զարգացնելու համար: բանակի զարգացումը նպաստում է հայրենիքի պաշտպանության ամրապնդմանը եւ մարտունակության բարձրացմանը»:

  • Կիսվել: