ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ո՞նց բացատրեմ այդ մարդկանց, որ գեներալի կոչում են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել․ Բաբայան

Ո՞նց բացատրեմ այդ մարդկանց, որ գեներալի կոչում են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե «Իսկանդերը» 10 տոկոսով է պայթել․ Բաբայան

Ես չեմ ուզում հաստատել «Իսկանդերի» կիրառվել-չկիրառվելը, ես նոյեմբերի 6-ից Երևանում էի, իսկ ըստ նրանց՝ այն կիրառվել է նոյեմբերի 7-ին: Ադրբեջանն ինչ ուզում է, կարող է ապացուցել, նա հանցագործ է, նա եթե ցույց տա, թե ինչեր է կիրառել, լավ չի լինի, քանի որ իր կիրառած զենքերի տակ ստորագրել է, որ չպետք է կիրառի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Ցանկացած հրթիռ անձնագիր ունի, ամեն տարի այդ թղթերը ստուգում են անցնում, գրվում է, թե ով է ստուգել, ինչ թերություններ են եղել: «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ, մենք չգիտենք՝ եթե կրակել են, հրթիռներից որ մեկն են կրակել և ինչի դեմ են կրակել, եթե հետևակի դեմ են կրակել, դա օդում բացվում է և փոքր ռումբերի նման պայթում է:

Կարող է՝ փոքր ռումբ ես տեսել, ասում ես՝ 10 տոկոսով է պայթել, բայց իրականում դա կարող է հրթիռ լինել, ձևն է այդպես, ես ո՞նց բացատրեմ այդ մարդկանց, որ գեներալի կոչում են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե 10 տոկոսով է պայթել: Իրենք իրենց բերանով ասում են, որ իրենց տեղում չեն: Դուք չեք ուզում ճշմարտությունը լսել»,-ասաց նա:

  • Կիսվել: