ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր նշանակում՝ ԶՈՒ գլխավոր շտաբում

Նոր նշանակում՝ ԶՈՒ գլխավոր շտաբում

Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,-ասված է հրամանագրում:

Հւշեցնենք, որ Աբրահամյանը ոչ վաղ անցյալում գլխավորում էր Արցախի ՊԲ-ն: 

 

  • Կիսվել: