Նոր նշանակում ՀՀ զինված ուժերում
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 27-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սերգեյ Պետրոսյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ»,- նշված է հրամանագրում: