հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից․ կա մեկ զոհ մեկ վիրավոր

Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից․ կա մեկ զոհ մեկ վիրավոր

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

ArmLur.am-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, բացի զոհից, միջադեպի հետեւանքով կա նաեւ վիրավոր: Մեր նախնական տեղեկություններով, տեղի ունեցած դեպքի պատճառը կրկին միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա:

Հիշեցնենք` Սյունիքի մարտական հենակետերից մեկում օգոստոսի 19-ի գիշերը 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել. 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։

  • Կիսվել: