հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նման խնդիր իրոք առկա է ․ ՊԲ-ն՝ պահեստազորի սպաների թոշակները չվճարելու մասին

Նման խնդիր իրոք առկա է ․ ՊԲ-ն՝ պահեստազորի սպաների թոշակները չվճարելու մասին

«Արցախի պահեստազորի սպաների միություն»  ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ  ֆեյսբուքում արված հրապարակման առիթով  ՊԲ-ն պարզաբանում է տարածել։

 

Պարզաբանումը՝ ստորև՝

«Անհրաժեշտ ենք համարում  նշել հետևյալը.

  Նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:

Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում  ՊԲ կողմից ներկայացվել  են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ :

 Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում  և  ինչպես խոստացվել  է   կլուծվի ամենասեղմ ժամկետներում:

Ինչ վերաբերվում  է  ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ   «տեղեկություններին» ու  անհարկի  որակումներին , փաստում ենք , որ  վերջին անգամ  ԱՄՆ-ում  եղել է  2019թ.-ին»:

Նշենք, որ պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։

  • Կիսվել: