երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նման դեպքեր ցավոք եղել եւ այսօր էլ կան». ՊՆ փոխնախարարը՝ սպաների մահվան մասին

«Նման դեպքեր ցավոք եղել եւ այսօր էլ կան». ՊՆ փոխնախարարը՝ սպաների մահվան մասին

Եթե կարիք լինի որեւէ համարժեք հայտարարությամբ պատասխանելու, ՊՆ-ն իր կայքեջում կտարածի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները:

Անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին, նա ասաց. «Լավ կլինի, որ բոլորս սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն: Նման դեպքեր ցավոք, եղել են, ու ցավոք, այսօր էլ կան: Դուք էլ եք ասում՝ նախնական տվյալներով, իսկ որպեսզի տվյալները դառնան փաստական հանգամանքներ, ցանկալի է քննության արդյունքների մասին խոսել»:

Այլ հարցերի փոխնախարարը չպատասխանեց:

  • Կիսվել: