կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է Իսկանդերը ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին սպա

Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է Իսկանդերը ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին սպա

Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ է Իսկանդերը։ Այս մասին ասել է  ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին սպա, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՛՛Իսկանդերի՛՛ մասին արած հայտարարությանը:

՛՛Նա նույնիսկ տարրական պատկերացում չունի ֆիզիկայի կաննոնների մասին։ Ինչպե՞ս կարող է հրթիռը պայթել 10%-ով ... Երկրի վարչապետը, նման մակարդակի պաշտոնյան իրավունք չունի նման սխալ ու անհիմն հայտարարություններ անելու՛՛,-նշել է Խոդարյոնոկը:

Հիշեցնենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

 

  • Կիսվել: