շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2020
«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

«Նեյտրոն» ԳԱՄ-ը նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելելու նպատակով օժանդակություն է տրամադրել ՀՀ ԶՈՒ-ին

«Նեյտրոն» գիտաարտադրական միավորումն իրեն կից գործարանով նորույթ է ստեղծում հայկական նորագույն տեխնոլոգիաների, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց արտադրության ոլորտում: Գործարանն այժմ զբաղվում է Կալաշնիկովի AK-103 ինքնաձիգի հավաքմամբ՝ օգտագործելով ռուսական պահեստամասեր, լրակազմ: Ինքնաձիգները շուտով կլինեն ՀՀ Զինված ուժերում նպաստելով ոչ միայն երկրի անվտագության ու ներուժի հզորացմանը, այլև՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խթանմանը:

«Գործարանում ինքնաձիգների հավաքմամբ զբաղվում են կադրային զինվորականներ, որոնք իրենց գործի գիտակներն են: Իսկ արտադրության հետ կապված՝ ապահովելով անհրաժեշտ քանակ երկրի ներսում գործառնելու համար, ապագայում նախատեսում ենք զբաղվել նաև արտահանմամբ՝ ընդգրկելով երրորդ երկիր», - նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը:  

2007 թվականից՝ սեփականաշնորհումից հետո մեծ թափ են առնում գործարանի արտադրական բաժինները, իսկ 2018 թվականին Ռոյալս ինժիներինգ ընկերության և Կալաշնիկով կոնցեռնի միջև ընքվում է պայմանագիր, ինչն ամրապնդում է ընկերության արտադրական աշխատանքների շարունակականությունը:

Չնայած ընկերության բացումը տեղի կունենա շուտով, բայց այն հասցրել է իր ներդրումն ունենալ Զինված ուժերում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործում: Ընկերությունը Զինված ուժերին նվիրաբերել է 170.000 դոլլար ընդհանուր արժեքով միջոցներ՝ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր, թեստեր, պաշտպանիչ դիմակներ, ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ և ծախսանյութեր:

«1. Տրամադրվել են համաշխարհային ճանաչում գտած նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր նյութեր՝ 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

2. 12.500 հատ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր՝ 66,700 ԱՄՆ դոլար արժողությամբ:

3. 300.000 հատ պաշտպանիչ դիմակներ (միավորի գինը՝ 60 ՀՀ դրամ)՝ 37.500 ԱՄՆ դոլար արժողությամբ:

4. ՊՇՌ լաբորատորիայի աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների պարագաներ և ծախսանյութեր: Դրանք են՝

– Համակարգիչ/ լափթոփ Roto-Gene Q սարքերի համար

–  Անխափան սնուցման սարքեր Roto-Gene Q սարքերի համար

– 0.2 մլ փորձանոթներ՝ Roto-Gene Q սարքերի համար/ տուփում 1000 հատ

– Էպենդորֆներ 1.5 մլ, ԴՆԹ-ազ, ՌՆԹ-ազ չպարունակող

– Ծայրակալներ ֆիլտրով, 200 մկլ/ տուփում 96 հատ/

–  Ծայրակալներ ֆիլտրով, 1000 մկլ/ տուփում 60 հատ/

– Ծայրակալներ ֆիլտրով, 10 մկլ/ տուփում 96 հատ/

– 12 մլ ոչ ստերիլ պոլիստիրենե փորձանոթներ՝ պտուտակավոր կափարիչով, ինքնուրույն կանգնող

– Ավտոմատ դոզատոր 0.5-10; 20-200; 100-1000 մկլ (յուր. 2 հատ, ընդհանուր 2 հատ կանգնակի հետ): Վերջին կետում նշվածն ընդհանուր 39.500 ԱՄՆ դոլար արժողության է»,- մանրամասնեց Շուշան Ավագյանը:

Հավելենք, որ 83. «Նեյտրոն» գիտաարտադրական միավորումը 950.000 դրամ է փոխանցել  կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամին:

  • Կիսվել: