հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ներկա դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է. Ասրյան

Ներկա դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է. Ասրյան

Հակառակորդը փորձում է կրակոցներով կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում գրանցվում են արևելյան ուղղությամբ` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է, սակայն առհասարակ՝ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ՝ անկանոն ձևով՛՛:

Այս պահին, ըստ Ասրյանի, մեծածավալ ինժեներական աշխատանքներ են տարվում։

  • Կիսվել: