ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը զոհվել են Շուշի-Քարինտակ հատվածում և հետմահու պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով (տեսանյութ)

Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանը զոհվել են Շուշի-Քարինտակ հատվածում և հետմահու պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել էր հրամանագրեր՝ ավագ լեյտենանտներ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և Թովմաս Սեյրանի Թովմասյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում հետմահու շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հրամանագրերի համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N  զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

 

 

  • Կիսվել: