շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախօրեին բքի պատճառով կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Նախօրեին բքի պատճառով կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած զինծառայողին շարունակում են փնտրել։
 
Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
 
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,– նշեց Թորոսյանը։
 
Նշենք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

  • Կիսվել: