երեքշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2024
Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկություն առկա չի եղել. ՀՀ ՊՆ ՌՈ

Նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկություն առկա չի եղել. ՀՀ ՊՆ ՌՈ

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է, հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

՛՛Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել:

Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:

Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: