չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նախարարների որդիները կամավոր են գրվում․ Արծրուն Հովհաննիսյան

Նախարարների որդիները կամավոր են գրվում․ Արծրուն Հովհաննիսյան

Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում:

"Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ",- գրել է ֆեյսբուքում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ նա այսօր ավելի վաղ նաև հայտնել է, որ հառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

ՊՆ խոսնակ Շուշն Ստեփանյանն էլ սահմանային իրավիճակի մասին հայտնել էր, որ  տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ 

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։

  • Կիսվել: