ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախագահի հրամանագրով՝ Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Նախագահի հրամանագրով՝ Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

Նախագահի հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։

 

  • Կիսվել: