երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության եւ զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի եւ առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։

  • Կիսվել: