շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ. ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում ապրիլի 15-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ, ներկայացրել արձանագրված խնդիրների լուծման առաջարկություններ։ Եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

 

 

  • Կիսվել: