ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
N զորամիավորումում ամփոփվել են 2022-ի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում ամփոփվել են 2022-ի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։

Նշվում է, որ, ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։

 

  • Կիսվել: