ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոտակա օրերս նոր սպառազինությունը տեղադրելու ենք մարտական դիրքերում. ՊԲ հրամանատար

Մոտակա օրերս նոր սպառազինությունը տեղադրելու ենք մարտական դիրքերում. ՊԲ հրամանատար

«Պաշտպանության բանակի հատվածում վիճակը այսօրվա դրությամբ սահմանում վերահսկելի: Այս մասին այսօր Արցախում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Նա վստահեցրեց, որ թե՛ հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է` էլ ավելի զգոնությունը բարձրացնելու, որպեսզի սադրանքներից զերծ մնանք, ինչպիսին երեկվա դեպքն էր՝ Տավուշի մարզում հերթական դիվերսիոն փորձը:

Լրագրողները հիշեցրեցին, որ Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը եւ իր նախորդի պաշտոնանկությունը համընկավ բանակում խաղաղ պայմաններում տարեսկզբին գրանցված անհամեմատ շատ դեպքերով, որոնցից մեկն էլ Ստեփանակերտի զորամասերից մեկում (Հայկազովի զորամաս) տարեսկզբին եղած մահվան դեպքն էր, եւ հետաքրքրվեցին` ի՞նչ է արվում, որպեսզի խաղաղ պայմաններում բանակում զոհեր չունենանք:

«Բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ եւ համոզված եղեք, այն մարդիկ, որոնք հասցրել են նման վիճակի, անկախ պաշտոնից, անկախ աստիճանից, միանշանակ բոլորը պատժվելու են։ Այսօր կան հստակ պլանավորած միջոցառումներ, որոնք որ պետք է կանխարգելիչ լինեն`նման դեպքերից զերծ մնալու համար: Եւ միանշանակ վերահսկողությունը մի քանի անգամ ավելի է բարձրացված»,- պատասխանեց նա՝ հավելելով որ պահելու է պայմանավորվածությունը եւ ավելի ուշ, այս բոլոր խնդիրների մասին խոսելու է լրագրողների հետ:

Այլ մեկնաբանություններից ՊԲ նախարարը զերծ մնաց`ասելով, որ բոլոր դեպքերի վերաբերյալ բանակի ղեկավարությունը պարզաբանումներ տվել է, ինքը հավելյալ ասելիք չունի: Պատասխանելով հարցին, որ Արցախում ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քանի հայտարարություններ եղան, թե փորձ է արվում բանակը ներքաշել ընտրական գործընթաց, նաեւ ՊԲ-ն այս առիթով հայտարարություն տարածեց, Ջալալ Հարությունյանը ասաց. «Բանակը ներգրավելու մասին ընդհանրապես տեղյակ չեմ: Հակառակը, մարդիկ բողոքում են նրանից, համապատասխան քարոզարշավը, որ իրենք փորձել են իրականացնել, մենք կանխարգելիչ բնույթի աշխատանքներ ենք իրականացրել, դրանից ելնելով են իրենք ինչ-որ կայքերում տեղադրել…»: Անուններ, թե ովքե՞ր են փորձել բանակում քարոզարշավ իրականացնել, նախարարը չհնչեցրեց. «Ոչ մի անուն ես չեմ կարող ասել, դուք բոլորդ լավ գիտեք: Համապատասխան պատասխանն էլ ՊԲ-ի կա`կարող եք բացել` նայել»

  • Կիսվել: