ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոտ ժամերին կամ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել. Հովհաննիսյան

Մոտ ժամերին կամ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել. Հովհաննիսյան

ՀՀ-ից պահեստայիններ ու կամավորներ են եկել, մարտերը, հիմանականում՝ ցամաքային, վարում են Արցախի զորքերը: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Մենք ունենք բոլոր տեղեկություններն ահաբեկիչների մասին, ռուսական հատուկ ծառայություններն էլ մի փոքր մանրամասնեցին, բացի նրանց նշածից՝ կան այլ տեղեկություններ ևս, որ 3-4000 ահաբեկիչներ կան, և որ Թուրքիան փորձում է համալրել նրանց թիվն ահաբեկիչներով Աֆղանստանից:

Փաշինյանը շատ ճիշտ է նշել, որ մարտերը կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով, մոտ ժամերին կամ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել:

Այսօր մինչև կեսօր հակառակորդը 260-280 ադրբեջանցի զինծառայող է կորցրել ու ահաբեկիչներ, 60-80 զրահատեխնիկա է խոցվել, զգալի թվով սարքին վիճակում մնացել է մեր ձեռքին, բայց քանի որ դրանից հետո մարտերը շարունակվում են, վստահ եմ, որ այդ թվերը բավականին աճել են:

Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություն է տարածվել, որ հետնահանջ է տալիս հակառակորդը Ջաբրայիլի ուղղությամբ, Հովհաննիսյանն ասաց. ՛՛Իմ տրամադրությունից երևի զգացվեց, որ հաջողություն ունենք, բայց մարտերը շարունակվում են, սա մեծ պատերազմ է, վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում այսքան խիտ մարտական ուժեր ու գործողություններ չեն եղել՛՛:

 

  • Կիսվել: