երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան խոշոր մետաղաձուլարանի վրա (լուսանկարներ)

Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան խոշոր մետաղաձուլարանի վրա (լուսանկարներ)

Մոտ մեկ ժամ առաջ Ադրբեջանը կրակ է բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան խոշոր մետաղաձուլարանի վրա։

Այս պահին մետաղաձուլարանի աշխատակիցները պատսպարվել են գործարանի շինություններում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանը դեմ է հանդես եկել Երասխում հայ-ամերիկյան-հնդկական խոշոր մետաղաձուլարանի կառուցմանը՝ պնդելով, իբրև դրա շահագործումը կվնասի Ադրբեջանի էկոլոգիային։ Այդ պնդումները հերքել են թե գործարանի ղեկավարությունը, թե ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանը կրակ է բացել մետաղաձուլարանի շինաշխատանքներին մասնակցող աշխատակիցների վրա։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը՝ չներկայացնելով մանրամասներ։
 

 

  • Կիսվել: