Մոտ երկու շաբաթից ակտիվ ռազմական գործողությունները կդադարեն․ ռազմական փորձագետ
Մոտ երկու շաբաթից ակտիվ ռազմական գործողությունները կդադարեն և իհարկե Ռուսաստանի հաղթանակով: Այս մասին ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Մենք գործ ունենք նույն դավադիր ձեռքի հետ: Այս ամենի հետևում կանգնած են այն նույն ուժերը, ովքեր գծագրել էին 44 օրյա պատերազմը, նրանք տարիներ շարունակ Ուկրաինան վերածել են հակառուսաստանի:
Այդ իսկ պատճառով պետք է լինել ՌԴ կողքին, քանի որ ՌԴ հաղթանակը գոյաբանական նշանակություն ունի նաև Հայաստանի համար»,-ասաց նա: