երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մոսկվայում մոտ օրերս տեղի կունենա սահմանների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. Արման Սարգսյան

Մոսկվայում մոտ օրերս տեղի կունենա սահմանների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մոսկվայում մոտ օրերս տեղի կունենա սահմանների հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

Սարգսյանը նշեց, որ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպումը չի չեղարկվել, իսկ հանձնաժողովի նախագահների առաջին հանդիպման ժամանակ կազմակերպչական հարցեր են քննարկվել հետագա աշխատանքների վերաբերյալ։

«Մոսկովյան հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս, օրը չեմ կարող ասել։  Երրորդը, ըստ նախնական տվյալների, Բրյուսելում»,- ասաց նա։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2021 թվականի նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և այդուհետ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական մասնակցությամբ: 2022 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Երկրորդ հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

 

 

  • Կիսվել: