շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 1957 թվականին ծնված Մոնթե Մելքոնյանը դեռ պատանի տարիքում էր գիտակցել իր հայ լինելը. նա ծնվել էր Մեծ եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Այդ պատճառով էլ փայլուն կրթություն ստացած և մեծ հեռանկարներ ունեցող Մոնթեն 1991 թվականին գալիս է Արցախ և միանում ազատագրական շարժմանը։

1992-ից Մոնթեն ստանձնում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները՝ Մարտունին դարձնելով Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: Հրամանատարի փայլուն գործողություններից մեկը Օմարի լեռնանցքի նվաճումն էր։

1993 թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո, Մոնթե Մելքոնյանը իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։ Ծավալված անհավասար մարտում ԲՄՊ-ից արձակած հրթիռի բեկորից Մոնթեն զոհվում է ։ Դա 27 տարի առաջ էր․․․
 
Մոնթե Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

  • Կիսվել: