երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մնացել է մի Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը․ 50 օր ա՝ մեր հերոսներից լուր չունենք (տեսանյութ)

Մնացել է մի Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը․ 50 օր ա՝ մեր հերոսներից լուր չունենք (տեսանյութ)

Անեհտ կորած զինծառայողների հարազատները հույս ունեն հանդիպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Մենք ուզում ենք հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հասկանալու մեր հարցի լուծումը երբ կարող է տեղի ունենալ»,- ասաց կորած զինվորներից մեկի ծնող Անահիտ Ադոյանը՝ համոզմունք հայտնելով, թե այս հարցը պետք է առաջին հերթին լուծել։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, որում նա կոչ էր անում անհայտ կորածների հարազատներին «ըմբռնումով մոտենալ և համբերատար լինել», Ադոյանն ասաց․

«Ասելը շատ հեշտ է: Հլա մի հատ ծնողի մտքով մտածենք: Եթե մարդիկ իմանան, որ գերի են իրենց որդիները, այդ սպասումը գուցե մի ուրիշ տեսակ լինի: Իսկ երբ նորոշ վիճակ է, դա ուրիշ է: Հա, սպասենք, բայց ինչքա՞ն, մինչեւ երբ»,- ասել է նա՝ հավելելով, որ նախօրեին գերությունից վերադարձած 44 զինծառայողներից մեկը հենց այն զորամասից է, որտեղ ծառայել են իրենց որդիները:

«Մեր այդ զորամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոբեր են, 6-ը հետախուզությունն է եւ մեկը՝ ավտոբուսին վարորդը: Վերադարձածը մոբից է», - ասել է նա:

  • Կիսվել: