ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՄԻՊ-ից հարցրեք, ինքն է հայտարարություն տարածել․ Պաշտպանության փոխնախարարը՝ Գեղարքունիքում հակառակորդի ամրաշինական աշխատանքների մասին

ՄԻՊ-ից հարցրեք, ինքն է հայտարարություն տարածել․ Պաշտպանության փոխնախարարը՝ Գեղարքունիքում հակառակորդի ամրաշինական աշխատանքների մասին

«Մարդու իրավունքների պաշտպանին չեմ արձագանքում, ՄԻՊ-ն ինքն է հայտարարություն տարածում, իրենից ճշտումներ կատարեք»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե Գեղարքունիքի հատվածում մեր տարածք ներխուժած հակառակորդի կողմից ամրաշինական աշխատանքներ տարվո՞ւմ են, ինչի մասին ահազանգել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ինչը վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել։ Այդ թվում, թե մենք հիմա ձմեռվան պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք իրականացնում»,- հավելեց Պաշտպանության փոխնախարարը։ 

  • Կիսվել: