երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԻՊ գրասենյակից հերքում են՝ Մանասյանը չի խուսափել պատասախանել Ոսկեպարի բնակիչների հարցերին

ՄԻՊ գրասենյակից հերքում են՝ Մանասյանը չի խուսափել պատասախանել Ոսկեպարի բնակիչների հարցերին

Armlur.am («Ժողովուրդ») լրատվական կայքի «Ինչո՞ւ էիք փախչում Ոսկեպարից, ինչ արձանագրեցիք․ հարց ՄԻՊ Անահիտ Մանասյանին» վերտառությամբ հրապարակման մեջ առկա պնդումն առ այն, որ  Ոսկեպարում Անահիտ Մանասյանը խուսափել է պատասախանել բնակիչների հարցերին, չի համապատասպանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ:

Տավուշի մարզի սահմանմերձ բնակավայրերում, այդ թվում՝ Ոսկեպարում, բնակիչները ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Ավելին՝ Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները բնակիչների ուղեկցությամբ են շրջել բնակավայրերով՝ քննարկման առարկա դարձնելով տարբեր խնդիրներ: Այցին առնչվող տեղեկատվությունը հրապարակված է Պաշտպանի պաշտոնական հարթակներում
 
( https://www.ombuds.am/am/site/ViewNews/2913

https://youtu.be/qgvQgRjeQgY?si=oA3fhJ23IBw3XSkP )։

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին:

  • Կիսվել: