հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մինչև վերջ պայքարելու եմ, որ բացահայտվի որդիներից զոհվելու պատճառը. զոհված զինծառայողների հայր

Մինչև վերջ պայքարելու եմ, որ բացահայտվի որդիներից զոհվելու պատճառը. զոհված զինծառայողների հայր

Արցախյան վերջին պատերազմում երկու որդիներին կորցրած Արթուր Թեւոսյանը պահանջում է պարզել նրանց զոհվելու պատճառները։

ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպումից հետո Արթուր Թեւոսյանը զրուցեց լրագրողների հետ՝ պատմելով, որ իր որդիներին 73 այլ զինվորի հետ հոկտեմբերի 11-ին  դիրքերից իջեցրել են ու տարել Հադրութի ուղղությամբ, որտեղ էլ նրանք զոհվել են։

Թեւոսյանն ասաց. ՛՛Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք նրանց մասին, մի քանի ամիս էր մեզ խաբում էին, որ նրանք ապահով վայրում են, բայց հետո ԴՆԹ հանձնեցինք եւ տղաներիս մարմինները գտանք. նրանց  հուղարկավորել ենք Եռաբլուրում։ Իրենց հրամանատարների հետ կապ եմ հաստատել, որ գան, բացատրության տան, թե ինչ հանգամանքներում են զոհվել որդիներս, բայց ապարդյուն՛՛։

Նշենք, որ  դեպքի առթիվ Քննչականմ կոմիտեում քրեական գործ է հարուցվել, սակայն Թեւոսյանը գործի ընթացքից դժգոհ է։ Նա նշեց, որ երկու անգամ եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց պնդեց, որ  գործն առաջ չի գնում։ Նա հավելեց, որ պահանջում է, որ գործի քննվի ԱԱԾ-ում։
 

  • Կիսվել: