չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մինչև ամսի 20-ը որևիցե խնդիր չի եղել վարչապետի հետ․ Տոնոյան

Մինչև ամսի 20-ը որևիցե խնդիր չի եղել վարչապետի հետ․ Տոնոյան

Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնելու, զիջելու, բարձրաստիճան զինվորականների պարտականություները պատշաճ չկատարելու մասին ճնշումներ, հանձնարարկաններ չեն եղել։ Այս մասին 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հարցի։

«Ես այդպիսի հանձնարարություններ չեմ ստացել, և ամեն դեպքում ինձ վեաբերող մասով հարցերը քննարկվել են»,- նշեց Տոնոյանը։

«Եղել է և՛ վիճաբանություն, եղել է և՛ իրար չհասկանալու կամ ինչ-որ ճշգրտելու խնդիրներ, բայց դա բնական պրոցես է եղել։ Վիճաբանությունը միգուցե սուր ասացի, բայց այնպիսին, որ կաորղ էր ազդել ռազմական գործողութույնների կամ զինված ուժերի կիրառման վրա, այդպիսինները չեն եղել։ Եվ որևիցե մեկի մտքով չանցնի՝ թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում կամ, չգիտեմ, ինչ եմ անում։ Ես շատ լավ գիտակցում եմ թե ինչի համար եմ հիմա կալանավորված, ենթագիտակցաբար կրում եմ նաև այս կալանավորումը, իմ համար ենթագիտակցաբար, ոչ թե փաթեթավորվածը, որ կա․ պատերազմի արդյունքի համար։ Ոչ նրա համար, ինչը որ ձևակերպված է։ Ոնց ուզում են դրան վերաբերվեն։ Եվ հենց այդ գիտակցութամբ պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափվի»,- հավելեց նախկին նախարարը։

Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ «այս բանսարկու մեղադրանքն ի վերջո բացահայտվելու է, արդեն իմ կալանքի հետ կապված որոշ բաներ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել»։

«Իմ համար ամենամեծ պրոբլեմ եղել է, պարո՛ն Սանասարյան, և խնդրում եմ, բոլորդ լսե՛ք, թե ինչ է կատարվել ամսի 9-ից հետո։ Ավելի շուտ իմ պաշտոնանկությունից հետո՝ ամսի 20-ին։ Մինչև ամսի 20-ը որևիցե խնդիր չի եղել վարչապետի հետ։ Ամսի 20-ից հետո ցանկացած քայլի վեարաբերյալ ես կարող եմ 100 հազարավոր արգումենտներ ներկայացնել»,- շեշտեց նա:

  • Կիսվել: