երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցնում ենք բավականին ծանր փորձության միջով. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ (տեսանյութ)

Անցնում ենք բավականին ծանր փորձության միջով. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ (տեսանյութ)

Մենք բառիս բուն իմաստով միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
՛՛Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում՛՛,-նշել է նա՝ գրառմանը կցելով տեսանյութ՝ իր խոսքը ԶՈւ բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցությանը:
 

  • Կիսվել: