չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը. Սյունիքի մարզպետ

Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը. Սյունիքի մարզպետ

Չգիտեմ, թե ինչ ընթացք է տվել բանակցային փուլը՝ լա՞վ, թե՞ վատ, բայց, փաստորեն, այսօրվա դրությամբ արդյունք չկա: Այս մասին այսօր Ազատության հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել է պետական սահմանն ու անցել մեր սահման:

Պողոսյանը նաև հավելեց. ՛՛Մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել: Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը: Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք:

Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի՛՛:

  • Կիսվել: