ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է. Փաշինյանը պատերազմից «խելագարվելու բան» պատմեց

Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է. Փաշինյանը պատերազմից «խելագարվելու բան» պատմեց

2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ մեկը չի ասել, որ զենքը պրծավ: Այս մասին այսօր Շենգավիթում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ Արցախում եղել է նման բան, որ զենքի պակաս լինի: Մասնակիցը պատմեց, որ պատերազմի ժամանակ, երբ թշնամուն ելման դիրքեր են շպրտել, հակատանկային միջոցները սպառվել են, խնդրել են, որ հրամանատարական կազմը զինամթերք տա, սակայն մերժում են ստացել: Հանդիպման երիտասարդ մասնակիցը վստահեցրեց, որ ծնունդով արցախցի բարձրաստիճան սպային խնդրել ու համոզել են զինամթերք մատակարարել:

Նրան ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ պետք չէ տարանջատում մտցնել: Նա նաև մի դրվագ պատմեց՝ ասելով, որ դա խելագարվելու բան է:

Այսպես՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ երբ պատերազմ է սկսվում, առաջին գործողությունը լինում է պահեստները դատարկելն ու զինվորներին զորամասերից հանելը, քանի որ ենթադրվոմ է՝ հակառակորդը գիտի դրանց տեղերը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Պատերազմում եղել է մի դրվագ, որը, հավանական է, կապ ունի Ձեր նշած միջադեպի հետ: Մենք ունենում ենք բավականին մեծ քանակությամբ հակատանկային միջոցներ, դրանք ուղարկել ենք իքս ուղղությամբ, այն հայտնվում է զորամասերից մեկի պահեստում, որը մի ժամ հետո ռմբահարվում է, զինամթերքը ոչնչացնում է: Տանեին մի ծառի տակ դասավորեին, ավելի տրամաբանական կլիներ: Ընդ որում՝ դա 25 տարվա զորամաս է եղել: Տարել, դրել են այդ պահեստի մեջ, մի ժամ հետո անօդաչուներով հարձակվում են, ու մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչանում է: Ինչ մտածես, անգրագտիտությո՞ւն է, կարող է լինել, բայց շատ դաժան անգրագիտություն է՛՛:

 

  • Կիսվել: